ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում

Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում
09.06.2025 | 11:03

Նախ, «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը նորանկախ Հայաստանի առաջին օրենքներից էր (ընդունվել է 1991թ. հունիսի 17-ին)։

Առաջին անգամ օրենսդրությամբ Հայ Եկեղեցին հռչակվեց որպես Ազգային Եկեղեցի, սակայն այդ դրույթը հետագայում չարտացոլվեց 1995թ. դեկտեմբերի 7-ի Սահմանադրությամբ։

Սահմանադրության 2005թ. փոփոխություններով, բարեբախտաբար, ամրագրվեց «Ազգային եկեղեցի» եզրույթը, միաժամանակ ամրագրվեց, որ պետության հետ հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով։

Ըստ այդմ էլ՝ 2007 փետրվարի 22-ին ընդունվեց համապատասխան օրենքը։

Սահմանադրության 2015թ. փոփոխություններով Հայ Եկեղեցուն առնչվող դրույթները, ըստ էության, մնացին անփոփոխ։

Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակը ոմանք խիստ վիճահարույց էին համարում ու առավել ևս այժմ են համարում, ընդ որում, հղում անելով իբր միջազգային իրավական չափանիշների վրա։

Դեռևս 2017թ. մի գիտական հոդվածում (Մտքի, խղճի և կրոնի ազատության կառուցակարգային և իրավական երաշխիքները ՀՀ Սահմանադրությունում, «Բանբեր Երևանի համալսարանի», Իրավագիտություն, Հասարակական գիտություններ, № 3(24), Երևան – 2017, էջ 25-41) հստակ հիմնավորել եմ, որ միջազգային որևէ կազմակերպություն կամ դատական ատյան չունի այդպիսի դիրքորոշում, ավելին՝ կան կրոնը պետական հռչակած և ավանդական եկեղեցիներին էլ ավելի մեծ արտոնություններ ամրագրած ԵՄ անդամ պետություններ:

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3452

Մեկնաբանություններ